«2018-ը կարելի է ասել արդար տարի էր։ Արդար էր գրեթե բոլորի համար։ Եթե դուք Հայաստանում եք ապրում ու ձեզ թվում է, որ անձամբ ձեր հանդեպ արդար չէր, ասեմ․ լավ չեք վերլուծել ձեր սխալները։ Խոսքս իսկական սխալների մասին է, ոչ թե «վայ, ես այնքան բարի և անշահախնդիր եմ, որ բոլորն իմ բարությունը չարաշահում են»։ Քանի ձեր անունը Լեոպոլդ չէ, և դուք կատու չեք, այդ փաստարկն ինքնախաբեություն է, էժան կռուտիտ։
Թարգե՛ք։
2018-ը նաև դիմակներ պատռելու և մաքրվելու տարի էր, սահմաններ հստակեցնելու, սխալները հասկանալու, արձանագրելու և դրանց վրա աշխատելու տարի էր։ Ով արեց «տնային աշխատանքը», ապրի՛ ինքը, նույն ձևով էլ պետք է 2019-ին շարունակել։ Ով էլ չի արել․․․ 2019-ը, կարծում եմ, է՛լ ավելի արդար տարի է լինելու, այնպես որ ամեն ոք ըստ արժանիի գլխին կուտի։
Խոսքս բոլորին է վերաբերում․ ՀՀԿ-ից մինչև ՔՊ, «չկողմնորոշվածներից» մինչև «քաղհասարակություն»։
Մաղթում եմ բոլորիս սառնասրտություն, տրամաբանություն, ամուր նյարդեր ու քաջ առողջություն, որ 2019-ի արդարության կատոկի տակից ողջ դուրս գանք։
Անկորո՛ւստ տարի մեր երկրի համար․․․»։
Կարեն Վրթանեսյանի գրառումը: