«Կենսաթոշակային ռեֆորմը ճիշտ էր, հարկային օրենսգիրքը վատը չէր, արագաչափերը և կարմիր գծերը՝ ճիշտ էր, բանակում տռուսիկ ոնց չկար, այդպես էլ չկա, անկախ դատական համակարգ չկա՝ միայն մի քանի արդար դատավորներ կան, բենզինի գինը նույննա, գազը թանկանալույա, օլիգարխները դարձան օրինապահ սեփականատերեր՝ ըստ անվանման, ԱԱԾ-ն պարզվումա ժամացույցի պես աշխատող համակարգ է, ոստիկանությունը կամաց-կամաց վերանում է, Իրանի հետ սահմանը կփակվի, Ռուսը մեր մեծ ախպերնա, ԵՄ-ից ու ԱՄՆ-ից փողեր չեն տալի, պետական պարտքը աճում է և այլն և այլն:
Բայց կա կարգախոս՝ մենք արդեն ապրում ենք երջանիկ և ժողովրդավար Հայաստանում, մենք հպարտ ենք ու արժանապատիվ, կոռուպցիան էլ վերացելա, իսկ ով համաձայն չի, նրան կսպանենք ֆեյքերով, կփռենք ասֆալտին, կտանք պատերով..
Փաստորեն Հայաստանն էլ պետքա անցնի այն նույն քաղաքական ճգնաժամերով, ինչ Վրաստանը և Ադրբեջանը 90-ականների սկզբին՝ Ժողճակատը և Կլոր սեղան-Ազատ Վրաստանը ևս ստանում էին ընտրողների 70-80 տոկոս ձայներ…»: