«Աճել է ոչ միայն հանցավորությունը, այլ նաև հանցավորության աճի տեմպը:
Այսինքն աճն է աճել:
Միայն պաշտոնական տվյալներով էս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը աճել է 13%-ով, սեպտեմբերի դրությամբ 11% էր:
Ինձ քաղաքացիները ասում են, որ ոստիկանները խնդրում են դիմում չտալ, որ ոստիկանները առանց դիմումի կգտնեն գողոնը ու կվերադարձնեն:
Շատ դեպքերում քաղաքացիները չեն էլ դիմում, որտև Պորշի գողացված Ֆառ փնտրելը անիմաստ բան ա կամ ասենք վերջերս գողացված Մոնումենտի հեռադիտակները:
Բայց գարաժ առնելով, ու տան կողպեքները ավելացնելով չեք փրկվի:
Ասեմ իմանաք. միայն կեղծ փողերի շրջանառության դեպքերը գրեթե եռապատկվել են: Փաշինյանի ընտրազանգվածը վերջապես խոստացված ազատությունն է ստացել ու վայելում է: Չի եղել ՀՀ պատմության մեջ մեկ անձ, ով նման կարճ ժամանակահատվածում նման ահռելի վնասներ կարողանար հասցներ պետությանը»