Մշակույթի, Սփյուռքի ու օպտիմալացվող այլ նախարարությունների աշխատակցներն իրականում պետք է գործադուլ ու բողոքի ցույցեր անեն այդ կառույցները գլխավորած բոլոր նախարարների տների դեմ, որոնք իրենց ոչ կոմպետենտությամբ բարեհաջող ցույց տվեցին, որ նման կառույցներ պետք չեն: Իրականում, աշխատակիների առնվազն մի հատվածը իրենց գործին նվիրված ու տիրապետող են եղել: Էդ մարդիկ մեղք չունեն, որ իրենց վերևից հանձնարարություն տվող չի եղել: Հայաստանում բոլոր նշանակվող ղեկավարերին թվացել է, թե եթե իրենք նստեն աթոռին ու "լավ թիմ հավաքեն, լավ պրոֆեսիոնալ խորհրդականներ ու տեղակալներ հավաքեն", համակարգը աշխատելու է: Բայց չեն հասկացել, թե այդ ինչ մոտիվացիա պետք է իրենցից արժանավոր գերպրոֆեսիոնալներին դրդի, որ նրանք էլ կայացնեն կայացնեն իրենցից վերև գտնվող ոչ կոմպետենտին, ում արժանիքներով, փորձով իրենցից պակաս են համարում:
Այս մասին դեռ ամռանն էի գրառում արել, որ ինստիտուտները չեն աշխատելու, թեպետ սա ամենևին նոր պրոբլեմ չէ, այն առկա է եղել նաև նախկին իշխանությունների օրոք: Կրկնեմ իմ այդ գրառման բովանդակությունը. պետական համակարգերի զգալի մասում մի զգալի հատված ԽԾԲ-ով տեղավորված մարդիկ են /լավ ընկերոջ աղջիկ ու տղա, հարս ու կնիկ/, որոնք ինչ-որ մասնագիտություններ են ստացել, հետո կամ ԽԾԲ-ով կամ ընտրություններում իշխանությանը ծառայելով աշխատանք էին ստացել: Այդ մարդիկ տարիների ընթացքում լավագույն դեպքում սովորել են գերատեսչական գրագրություն, նամակներ գրել, որ նամակը որտեղից որտեղ պետք է տարվի ու նման բան: Մի փոքր հատվածը, ինչպես բոլոր հիմնարկներում է, ու դա էլ Սովետից է գալիս, տան Սիմոնն է: Գործի կարևոր, պրոֆեսիոնալ մասը այս շերտն է անում ու այընտրանք չունենալով հարմարվում իրեն պարտադրվող բոլոր ղեկավարներին, գլուխ կախը կատարում սև, բայց պատվաբեր գործը: Բայց սա այն խավն է, որը ամենալավն է հասկանում, թե արդյոք վերևի մակարդակում նշանակվողը իրենից արժանավոր է, ով առաջ է գնում, իսկ իրենք ոչ. կարիերային երազանքի լավագույն մակարդակը նրանց համար փոխնախարարն է, վարչության պետը, այն էլ հարց է՝ արդյոք կտրվի դա իրենց: Արդյունքում, պարադոքսալ ու պետության համար ոչ արդյունավետ վիճակ է ձևավորվում. անփորձ, ոչ կոմպետենտ նորանշանակ ղեկավարը, եթե անգամ ցանկանում է լավագույն թիմ հավաքագրել, միևնույն է, թե համակարգում, թե դրանից դուրս ոչ մի գերպրոֆեսիոնալ նրան չի աջակցում ամբողջությամբ, կամ այնքան, որքան պետք է: Համակարգի ստորին հատվածների պրոֆեսիոնալներնն էլ նույնը՝ վերադասին անարժան են համարում, և եթե բավական խորամանկ հնարքով չեն տապալում կամ խայտառակում նրան, չեն էլ օգնում: Դե ԽԾԲ-ով ընդունված անմրցունակների պոտենցիալի մասին էլ չասեմ. նրանք երբեք բարձր թռիչքի համար չեն: Ու այս վիճակն է Հայաստանի բոլոր կառավարման համակարգերում: Եւ այդ համարակարգերից մեկում՝ Երևանի քաղաքապատերանում, օրինակ, եթե մտածում են, թե այդպիսի կադրերին լեզուներ սովորացնելով, մասնագիտական վերապատրաստման միջոցով նրանցից որակ են ստանալու, ապա կրկին հիասթափեցնեմ՝ չի ստացվելու:
Այդ մարդկանց պոտենցիալը ի սկզբանե եղել է սահմանափակ, նրանց մրցունակությունը պայմանավորված է եղել նրանով, թե ինչիպիսի ծառայություն են մատուցել տարբեր շրջանների իշխանություններին, կամ ում թիմում են եղել... Նրանք հակառակը, տարիների ընթացքում չունենալով պրոֆեսիոնալ աճ, արմունկներով հրել ու դուրս են մղել պրոֆեսիոնալներին, քանի որ իրենց մասնագիտական կարողությունները երբեք չեն բավարարել մրցակցությունում ազնիվ եղանակներով ու արժանիքներով հաղթելու համար: Հետևաբար գործել են բանսարկությամբ, արմունկներով, ուտքի տակ փորելով:
Այս խավը, իսկապես պետք է լքի համակարգը: Այնպես, որ պետական կառավարման ու տեղական կառավարման համակրգերի օպտիմալացումը, կառավարման արդյունավետության բարձրացումը նոր չէ, որ համայական է Հայաստանում, ու դա անելիս նախ պետք է հասկանալ, թե ինչ վիճակ է տիրում բոլոր մակարդակներում, որ քաղաքականության մշակման ու որոշումների ընդունման որ մակարդակում ինչ պորբլեմ կա, նապ դրա համար հայեցակարգ մշակել, նոր հետո անցնել գործի: Այլապես այս ամենից միայն շահել են միայն մարդիկ, որ իրենց CV-ներում կարող են գրել, թե զբաղեցրել են այս կամ այն բարձր պաշտոնը: Մինչդեռ դրանից ոչ պետական կառավարումը, ոչ տվյալ ոլորտը չեն շահել: Որովհետև, կրկնելու եմ, անիմաստ է մեքենան վառելիք լիցաքավորել, ու չիմանալ, թե որ Ա կետից ու ինչպես ես Բ կետ հասնելու: Քաղաքականությունն ինքն էլ մեքենա է, որին ծրագիր է պետք տալ: Եթե այդ ծրագիրը տվողը չկա, վերջում ավտոմեքենան դառնում է ընտանիքիի վրա ավելորդ հոգս, ու ստիպված ես դրանից ազատվել... Բայց դա ամենևին չի նշանակում, թե մեքենան պետք չէր....