Ֆեյսբուքյան օգտատեր Նոնա Մելքոնյանը ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է․
«Ընկերներ, վերջերս տեսանյութ եմ տեսել, թե ինչպես է մի աղջիկ Ամերիկայում թղթի վրա գրում` «դու պետք ես», «առանց քեզ շատերի համար վատ կլինի», «մտածիր՝ արդյո՞ք արժե» և այլ գրություններ ու փակցնում կամուրջների վրա, որտեղ մարդիկ ամենաշատն են կատարում ինքնասպանություններ։
Գրառումները շատերի կյանքն են փրկել․ հնարավո՞ր է արդյոք նմանատիպ մի բան էլ անել Երևանում։ Գուցե դա փրկի շատերի կյանքը։ Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է այն իրականացնել, Հայաստանում և որքանով է այն իրատեսական։