1. Նախընտրական փուլում՝ հանրահավաքներից մեկի ժամանակ մի խումբ քաղաքացիներ դիմել էին վարչապետին Չարենցավանի 3-րդ դպրոցի հարցով: Այդ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ ընտրություններից հետո կայցելի Չարենցավան:
2. Այս համատեղ այցը կարևոր է նրանով, որ ուղիղ եթերում պետությունը, նրա ինստիտուտների ներկայացուցիչները հստակ հայտնարարեցին, որ չեն կարող տուրք տալ հուզականությանը և հարցերը լուծել օրենքից դուրս: Նման իրավիճակներ եղել են նաև մի քանի այլ համայնքում, և սույն հայտարարություններով մենք արձանագրեցինք մեր գործողությունների շրջանակը, որից չենք կարող դուրս գալ:
3. Արձանագրվեց, որ երկու գերատեսչություններ՝ Կոտայքի մարզպետարանը ու Կրթության և գիտության նախարարություններն այս ընթացքում գործել են օրենքին և կարգերին համապատասխան: Արձանագրվեց նաև, որ իրավական տեսակետից նոր տնօրենի ընտրությունն անցել է օրենքին համապատասխան: Բողոքող կողմերից և որևէ մեկը մրցույթի անցկացման իրավական կողմի վերաբերյալ բողոքներ չուներ:
4. Նշվեց նաև, որ կան բողոքներ, որ թե՛ ընտրությունից առաջ և թե՛ դրանից հետո եղել են ճնշումներ: Սույն փաստերով կզբաղվեն իրավապահները:
5. Ակնհայտ է, որ աշակերտների կրթության իրավունքը պետք է պաշտպանվի և դպրոցում վերականգնվի կարգ ու կանոնը: Չարենցավանի 3֊րդ հիմնական դպրոցում մրցույթի արդյունքում ընտրված տնօրենն այսօր մարզպետի որոշմամբ կնշանակվի իր պաշտոնում։