«Հանգստացեք հարգելիներս։ Դադարեք զբաղվել դեմագոգիայով։ Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին։ Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը։ Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը։
Մեկանգամ ընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի ղեկավար, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայնումիայն Ղարաբաղի ժողովուրդը։ Եւ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»»։