Ի վերջո Ռուստամյան Արմենն ու Սարգսյան Վիգենը խոսեցին կարևորագույնից՝ Արցախի խնդրից։
Մնում եմ տեսակետիս, որ բոյկոտել է պետք ընտրությունները կամ անվավեր դարձնել քվեաթերթիկները։ Կարող եք ընտրել ՀՅԴ եթե անպայման ուզում եք իրականացնել ձեր քաղաքացիական պարտքը։ Անկախ ամենից երբեք Արցախի հարցում ՀՅԴ֊ն անկեղծությունը կասկածի տակ չեմ դրել ու կարծես չեմ սխալվել։
Այո՛, ՀՅԴ֊ը կոալիցիա է կազմել ՀՀԿ֊ն հետ, այո՛, Սերժ Սարգսյանը մերժված չէ ու հենց այդ《չմերժված》լինելը խաթարում է հանրապետականների սերուցքի քաղաքական ուղին, այո՛, ուզեք, թե ոչ, եթե Նիկոլը ֆորս մաժոր անի, իրոք որ սաղ Սերժն ա լինելու մեղավոր։ Բայց թե՛ ՀՅԴ֊ում, թե՛ ՀՀԿ֊ում կան ֆիգուրանտներ՝ գիտելիքով ու կապիտալով։
Արցախի հարցում ամենապրագմատիկ ու ըստ իս՝ անկեղծ հարցադրման համար շնորհակալ եմ ՀՅԴ֊ից։
Ամեն բան բացահայտեց Ռուստամյան֊Փաշինյան֊Սարգսյան կարճատև պոլեմիկան։
Դե ինչ, հստակ ամրագրել եմ արդեն յոթ ամիս է, որ սույն իրավիճակում կա մեկ այլընտրանք՝ Ռոբերտ Քոչարյանն է։ Բոլոր այն ուժերը, որոնք կկոնսոլիդացվեն ապագայում նրա շուրջ, ուրախ կլինեմ համագործակցելու համար, միաժամանակ Արցախի ու Հայաստանի պետականության ամեն ազնիվ մղման պատրաստ եմ աջակցել ու սատարել՝ անկախ քաղաքական պրոցեսներին մասնակցությանս ակտիվությունից կամ պասիվությունից։