Քանի որ մեզանում այդ մշակույթը նոր է ձևավորվում, պետք չէ սպասել, որ դրանք կլինեն գերարդյունավետ՝ ընտրողին կողմնորոշելու հարցում:

Բնականաբար, ոչ ոք իր նախընտրած կուսակցության կամ անձի հանդեպ ոչ վերաբերմունք փոխեց, ոչ էլ ծրագրային դրույթների մեջ խորացավ: Ամենքը մնաց իր կարծիքին ու դիրքին՝ թե ընտրողը, թե ընտրվողը: Ու մի փնտրեք այստեղ "կրած" կամ "կրված" կողմ, այդ բնորոշումները միևնույն է կլինեն կանխակալ:

Այլ բան է, որ նման դեբատների ընթացքում ավելի պարզ են դառնում քաղաքական խաղացողների իրական փոխադարձ, երբեմն քողարկված կապերը: Դա նույնպես հետաքրքիր է տեսնել:

Այսօր մենք ստացանք ձև/ձևաչափ, հետագայում այն պիտի համալրվի բովանդակությամբ: Դրան ժամանակ է պետք, ու հետևողականություն: Անգամ և գուցե օրենսդրորեն այս ձևաչափը ամրագրելու ճանապարհով:

- Եվ այսպես. ինչ փոխեց բանավեճը, որևէ մեկը փոխեց իր նախընտրած քաղուժին մոտեցումը? 
- Ոչ
- Ծրագրերն ավելի մատչելի կերպով ներկայացվեցին, համեմատվեցին արդյոք ծրագրային դրույթներ? մարդիկ կընտրեն ըստ ծրագրի?
- Ոչ
- Բայց արժեր անել դեբատ?
- Այո: Գուցե այսօր դրանք ֆորմալ բնույթ էին կրում, բայց դրանք անհրաժեշտ են նման մշակույթ զարգացնելու համար 
- Արդյոք սա նշանակում է, որ այսուհետ դա մեր մշակույթի մասն է?
- Դեռ ոչ: Անշուշտ, դա միշտ քաղաքական կամքի դրսևորում է լինելու, և կախված կլինի անձերից, առաջին դեմքերից

Որն է լավագույն արդյունքը՝ ըստ իս: Ահա այս լուսանկարը) Որտեղ բոլոր կուսակցությունները կանգած են իրար կողք, մի շարքում, և նրանց վերջնական ձեռքսեղմումը: Մենք բոլորս ձեր ձեռքում ենք, տիկնայք և պարոնայք: Մենք կախված ենք ձեզնից, մի մոռացեք դրա մասին ձեր քաղաքական պայքարի թոհուբոհում