«Արմեն Աշոտյանը ծանուցագիր չի ստացել ոչ նոյեմբերի 20-ի, ոչ 28-ի համար: Բանավոր պայմանավորվածություն եղել է նոյեմբերի 28-ի համար եւ մենք այդ օրը գնացել ենք: Իսկ ինչն է շահարկվում՝ այն, որ նա հրավիրվել է նախընտրական կամպանիայի ընթացքո՞ւմ: Քննչական կոմիտեն երբևէ մի գործի մասին գրե՞լ է, թե դա քաղաքական է:
Անգամ Ստալինի ժամանակ НКВД-ում չէին ասում գործը քաղաքակա՞ն է, թե ոչ: Բնական է, որ ոչ մի գործով, որը վարույթում է, պետական մարմինը չի ասի, որ դա քաղաքական է: Քաղաքական լինելու գնահատականը տրվում է այն անձի կողմից, ում վերաբերվում է: Արմեն Աշոտյանը իր հայտարարությունն արդեն արել է: Որպես փաստաբան, իրավաբան, մի կողմ թողնելով բոլոր կարծիքները, կարող եմ ասել, որ սա անհեթեթ, անիմաստ տեղը հարուցված քրեական գործ է:
Ամեն դեպքում որեւէ հակաիրավական արարք այս շրջանակներում պարոն Աշոտյանի մոտ ես չեմ տեսնում», – ասաց Տիգրան Աթանեսյանը: