Շատ հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել Իրանում՝ կապված 2015թ.-ի նարդարանյան դեպքերի հետ։
Արդեն երրորդ տարին է, ինչ Իրանում, մասնավորապես ատրպատականյան և հարակից քաղաքներում շատ մեծ շուքով նշվում է 2015թ.-ին ԱՀ իշխանությունների հրահանգով Նարդարանում սպանված հավատացյալների ոգեկոչման օրը։ Սպանվածներն անվանվում են «շահիդ», բացի այդ իրանցի բարձրաստիճան հոգևոր գործիչները հազար տեսակ ամոթանքի խոսքեր են հնչեցնում ԱՀ իշխանությունների հասցեին՝ երկրում շիաներին ճնշելու և Իսրայելի հետ համագործակցելու համար։
Այս տարի նարդարանյան զոհերի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ են անցկացվել Թավրիզում, Արդաբիլում, Ուրմիայում, Զանջանում, Համադանում, Բիջարում և այլուր, և հետաքրքիր է հատկապես այն, որ այդ միջոցառուներին շատ ակտիվ մասնակցել են նաև մեծ թվով ադրբեջանցի ուսանողներ, որոնք սովորում են իրանական համալսարաններում։
Իրանական կողմում կազմակերպվող այս միջոցառումների հակաադրբեջանականության մակարդակը ճիշտ հասկանալու համար բավական է միայն նշել, որ Նարդարանում սպանված և Իրանում կրոնական նահատակների շարքին դասվածները ԱՀ պաշտոնական բոլոր փաստաթղթերում, այդ թվում և հարուցված քրեական գորոծում, անվանվում են «ահաբեկիչներ»։
#ջուր_քաշող_խմորը