Հայ ժողովուրդը ոչ մի անգամ ճիշտ ընտրություն չի կատարել, քանի որ հանգամանքների բերումով բավարար քաղաքական մտածողություն չունի:

1989-ին հայ ժողոուրդը մերժեց Կարեն Դեմիրճյանին, հետո ընդունեց, որ ճիշտ ընտրություն չի կատարել ու գնաց խնդրեց նրան, որ ետ գա:

1991-ին հայ ժողովուրդը ձեռքերի վրա իշխանության բերեց ԼՏՊ-ին, հեոո հասկացավ, որ ճիշտ ընտրություն չի կատարել ու մերժեց նրան:

2008-ին հայ ժողովուրդը ընդունեց, որ ճիշտ որոշում չի կատարել՝ մերժելով ԼՏՊին ու գնաց խնդրեց, որ ետ գա:
Հետո հայ ժողովուրդը ընդունեց, որ ճիշտ որոշում չի կատարել՝ ետ բերելով ԼՏՊ-ին, ու մոռացավ նրան:


Նախագահական ընտրություններում հայ ժողովուրդը հարյուր հազարավոր քվեներ է տվել ընդդիմադիր գործիչներին ու հետո ընդունել, որ ճիշտ չի վարվել, մոռացել է, իր երբեմնի կուռքերին, նրանց սկսել ծաղրել:

Պարզապես ուզեցի հիշեցնել: