Լրագրողական մանիպուլացիան երբեմն ծայրաստիճան անմակարդակ կերպով է իրականացվում, ինչի կապակցությամբ էլ դրան ուղղակի չանդրաառնալը սխալ է, քանզի հանրությանը թյուրըմբռնման մեջ գցելու վարպետները, երբեմն կորցնելով չափի զացողությունը, քաղաքական պատվերների շրջանակներում, անցնում են թույլատրելիի սահմանը: Երեկ, լրատվականներից մեկը, կոնկրետ հենց նման դրսևորում էր ցուցաբերել կապված Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ գտնվելու հանգամանքի վերաբերյալ: Խոսքը գնում է lragir.am կայքի մասին, որի գործունեությունը միանշանակ դրական կերպով չի ընկալվում հենց հանրության շրջանում:

 

Կայքն իբրև թե վերլուծելով ստեղծված իրավիճակը, փորձել է տպավորություն առաջացնել, թե Ծառուկյանը, որպես խոշոր սեփականատեր, միակն է, ով քաղաքականության մեջ է և այդ ամենը փորձ են արել համադրել նախկինում գործող համակարգի նրբությունների և խաղի կանոնների հետ:
Ի գիտություն այս լրատվականի, որը բնականաբար քաղաքական պատվեր է ստացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օպոնենտ ուժերի կողմից, խորը մոլորության մեջ է կամ էլ դիտավորյալ է փորձում այդպիսինը երևալ:

 


Նախ նշենք, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելը, դա հանրային պահանջ է հաշվի առած այն բազմահազար քաղաքացիների վստահության քվեները, որ նրա կողմից ղեկավարած քաղաքական ուժն այսքան տարիների ընթացքում ստանում է: Երկրորդ Գագիկ Ծառուկյանը, օրենքով սահմանված կարգով, իր բիզնեսների կառավարումը հանձնել է հավատարմագրային կազմակերպություններին և անձամբ դրանցով չի զբաղվում, որն իմիջայլոց կրկին օրենքի պահանջն է: Ու եթե ուշիուշով հետևեք ԲՀԿ պատգամավորների գործունեությանը խորհրդրանում, ապա կհամոզվեք, որ նրանց կողմից իրականացրած օրենսդիր աշխատանքները բխում են հանրության շահերից: Այսինքն անգամ նախկին իշխանության գոյության տարիներին, ԲՀԿ-ն չի ընկրկել և շարունակել է իր ժողովրդամետ գործունեությունը:
Եթե այս կայքի պատվիրատուներին մտահոգում է այն հանգամանքը, որ Ծառուկյանի վարկանիշը գնալով բարձրանում է և այդ կերպ նրանց նման առանց այդ էլ մարգինալացված ուժերը հնարավոր է տեղ չգտնեն խորհրդարանում, ապա ասենք, որ նոր իրականության մեջ, այլևս չկա և գործածելի չի այն կեղտոտ գործիքակազմը, որի շնորհիվ հնարավոր կլինի անհարկի վարկաբեկելով և ցեխ շօրտելով ինչ-որ մեկի ուղղությամբ, արդյունքի հասնել: Թե՛ Ծառուկյանի կողմից, թե՛ ՀՀ վարչապետի կողմից, այս թեման բազմիցս է արծարծվել և խստագույն մերժվել է, որն էլ ամրագրված է նաև կողմերի միջև ստորագրված հուշագրի կետով:
Ծառուկյանն իր բնավորության համաձայն, անկախ ոմանց ամբիցիաներից թե նախկինում, թե հիմա ավելի մեծ թափով, շարունակելու է իր ներդրումային քաղաքակնությունն ու իր իսկ կողմից առաջ քաշված Տնտեսական հեղափոխության գաղափարը կյանքի է կոչելու ամեն գնով: Եթե որոշ «աբիժնիկներ» կարողանան գլուխները բարձրացնել և առաջ նայել, այլ ոչ թե մենակ սեփական ոտքերի տակ, ապա կտեսնեն, որ Ծառուկյանի գործունեությունն ամբողջությամբ արտացոլում է պետութայն ու ժողովրդի շահերը և արժանապատվություն է պետք ունենալ, այդ պետականամետ գործունեության ուղղությամբ ցեխ չշպրտել, դա բումերանգի էֆեկտով է անդրադառնալու տվյալ անձի կամ քաղաքական ուժի վրա:

 


Այո Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, այո նրա ներկայությունը խորհրդարանում նոր իրականության պարագայում անհրաժեշտ է և հենց նրա անձնական հեղինակության և արտաքին հզոր կապերի շնորհիվ է, որ ապագայում թե քաղաքական դաշտում լուրջ ձեռքբերումների ենք ականատես լինելու, թե ներդրումների ներհոսքի տեսքով ենք լուրջ առաջընթաց գրանցելու, որը միտված է լինելու ՀՀ տնտեսության զարգացման գործին: Որքան էլ փորձեր անեն նսեմացնել այս՝ Հայստանի համար չափազանց կարևոր գործոնները, միևնույնն է չի ստացվելու:
Իսկ «աբիժնիկ» ու ծախված լրատվականներին խորհուրդ կտանք Ծառուկյանից հեռու մնալ, նրա վարկանիշն այնքան մեծ է, որ ոչ մի մանիպուլացիոն գործողություն չի կարող հաջողությամբ պսակվել: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «ձեռքը պատին հարվածելիս, ձեռքն է փշրվում», մնացեք ձեր չափերի մեջ lragir.am, եթե չեք ցանկանում կորցնել այն չնչին լսարանը, որն հիմա ունեք:

 

На данном изображении может находиться: один или несколько человек, толпа и в помещении