Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք թևակոխել ենք մեր անկախ Հայաստանի 27-րդ տարին: Այս 27 տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բազմաթիվ խոչընդոտների, ծանր փորձությունների միջով, սակայն այդ ամենի հետ մեկտեղ գրանցել է նաև փառահեղ հաղթանակներ՝ դրսևորելով իր ամուր կամքն ու տոկունությունը:
Այսօր մենք ապրում ենք ծաղկող երկրում, որը, փորձում է մուտք գործել մի նոր փուլ՝ կերտելով այն Հայաստանը, որի մասին երազել ենք բոլորս: ԵՎ չնայած ծագած խնդիրներին, մենք բազմիցս աշխարհին ապացուցել ենք մեր միասնականությունը, համառությունը և արդար ու օրենքի երկրում ապրելու իրավունքը:
Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ յուրաքանչյուր քաղաքացի պայքարում է իր սկզբունքների համար և ազատ ու անկողմնակալ ընտրություն կատարելու հնարավորություն ունի: ԵՎ այսօրվա ընտրությունը մեր երկրի ապագայի կառուցման ամենամեծ ներդրումն է, որը հիմք կծառայի եկող սերունդների աչքերի մեջ ուղիղ նայելու համար:
Մեզանից յուարաքանչյուրն այսօր պետք է ստանձնի Հայաստանի Հանարապետության բարօրությանը նպաստելու գործը:
Ես, որպես հայ, որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա՝ մասնակցելով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և ցանկանում եմ կոչ անել ձեզ՝ լսելու ձեր սրտի ձայնին, քվեարկելու քաղաքական այն ուժի օգտին, ով, ձեր կարծիքով կկաորղանա ստեղծել այն Հայաստանը, որին մենք արժանի ենք:
Վստահ եմ, որ մեր բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել մեր առաջև դրված բոլոր խնդիրների լուծմանը և Հայաստանի շենացմանը: Դա մեծ և ծավալուն աշխատանք է, սակայն մեր թիմը պատրաստ է անել իր հնարավորությունների առավելագույնը՝ երկիրը զարգացնելու, նոր մակարդակի հասցնելու և տնտեսական աճ գրանցելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է լինել միասնական, ամուր և համառ:
Մենք պետք է լրացնենք բոլոր այն բացթողումները, որոնք թույլ ենք տվել տարիներ առաջ: Օրենքը նրա համար է, որպեսզի գործի: ԵՎ Հայաստանը պետք է լինի օրենքի երկիր: Մեր շահերը բխում են պետության շահերից, քանի որ մեր երկիրը մեր դեմքն է: Պետք է կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստում են երկրի թե՛ տնտեսական, թե՛ մշակութային զարգացմանը: Եկել է նոր, ապահով և բարգավաճ երկիր ունենալու ժամանակը: Եկեք միասին պայքարենք վաղվա օրվա համար: