Նախիջևանի առանձին համազորային բանակում անցկացվում են հրետանավորների վարժանքներ, որի արդյունքում պարզ կդառնա, թե բանակի կազմում, որն է «Լավագույն հրետանային դիվիզիոնը»։

Իսկ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարության համաձայն Նոյեմբերի 27-ին ավարտվել է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման ուղղված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ «Էթերնիթի–2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Զորավարժության հայտարարված նպատակն է «Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի միջև համախմբվածության բարձրացումը»։