Երեկ մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Երեկոյան հանրայինի եթերում նայում էի նախընտրական տեսանյութերը և ակամայից ֆիքսեցի, որ քաղաքական դաշտի նորելուկներից մեկը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները, փոխանակ ներկայացնեն իրենց քաղաքական տեսլականը՝ փնովում և վատաբանում են մրցակից քաղաքական ուժերին:
Քաղաքական դաշտի այս խաղացողի ծագման մասին ոչինչ հայտնի չէ, գիտենք միայն այն, որ նրանք ՖԲ-ում ռեյտինգային կադրերի որոնմամբ էր զբաղված: Այդ ուժի «ծանր հրետանին»՝ Լուսինե Հարոյան կոչվող արարածը, մի քանի զառանցաքներ է հնչեցրել քաղաքական դաշտի գլխավոր խաղացողներից մեկի՝ ԲՀԿ ղեկավարի հասցեին՝ նրան անվանելով օլիգարխիկ կերպար, իսկ նրա կողմից տրված ուսանողական կրթաթոշակները, որակել՝ ընտրակաշառք:
Քաղաքականության մեջ միշտ լինում են անհասկանալի ուժեր և անհայտ ծագում ունեցող ուղղորդված անձիք, ովքեր իրենց գլխավոր առաքելությունը համարում են ուրիշներին վարկաբեկելն ու սևացնելը, սակայն այս ֆոնին նրանք հաճախ մոռանում են, որ իրենք տարբեր տրամաչափերի ուժեր են և ինչքան էլ ցանկանան ուղղակի չեն «ձգի» այդ պայքարում:
Այստեղ հարց է ընդգծել, որ կարևորելով պետության կայացման գործընթացում բանիմաց, համակողմանիորեն զարգացած ուսանողների ու երիտասարդների դերակատարումը՝ Գագիկ Ծառուկյանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերի ֆինանսավորմանը:
2006-ին Ծառուկյանը հայտարարեց, որ 100 հազար դոլլարանոց ֆոնդ է գործելու, որտեղից վճարվելու են սոցիալապես անապահով, բարձր առաջադիմությամբ ուսանողների ուսման վարձավճարները: Սրանից զատ բազմաթիվ ուսանողներ տարբեր կրթական հաստատություններում ստանում են «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակ: Ծառուկյանի հովանավորությամբ հանրապետության տարբեր քաղաքների ուսանողներ անվճար Երևան են տեղափոխվում ավտոբուսներով:
Ուղղակի խոսելը և անհիմն մեղադրանքներ հնչեցնելը դասական անգրագիտույթուն է և պոլիտկոռեկտությունից զուրկ գործելաոճ: Սա խոսում է նրա մասին, որ վերոնշյալ ընկերուհին ուղղակի չի տիրապետում իրավիճակին՝ պատվեր է կատարում, և ցույց է տալիս քաղաքական դաշտում իր «բոբիկությունը»: