Սկսում է մեծ ՄԱՖԻԱ խաղը: Խաղը լավ իմացողները լավ գիտեն, որ խաղի դասական տարբերակը խաղում են 10 հոգի, որոնցից 3-ը սև են (նրանցից մեկը Դոնն է) և 7-ը ' կարմիր(քիչ էր մնում գրեի սպիտակ): Կարմիրներից մեկը շերիֆն է, ով ամեն գիշեր հնարավորություն ունի ստուգելու մեկ հոգու: Բացի դասական տարբերակից կան խաղի շատ այլ տարատեսակներ, որոնցից ամենատարածվածը Մանյակն է: Այս տարբերակը խաղում են 11 հոգով' դասական տարբերակ պլյուս Մանյակ:


Դուք արդեն հասկացաք երևի, որ այս ԱԺ ընտրությունները շատ նման են մանյակ խաղին: Խաղի առաջին օրն անցավ բուռն քննարկումներով, բայց խաղից ոչ ոք չհեռացվեց: Առաջին գիշեր մաֆիան խաղից հեռացրեց նոր խաղացողներից մեկին, որին չէին ճանաչում անգամ իրենց տնեցիք: Իսկ շերիֆը ստուգեց համար 1-ին, որը սև էր:

Ի դեպ, բոլորն ի սկզբանե գիտեին, որ մանյակը համար 10-ն է, բայց առայժմ լռում էին:
Խաղը շարունակվում է: