Քաղաքականությունն ինքնին պայքար է ենթարդում՝ քաղաքական ուժերի միջև, լինի դա կոնկրետ քաղաքական պրոցեսի ընթացքում, թե ուղղակի պահի տակ ձևավորված քաղաքական շահերի բախման արդյունքում: Դա գաղափարական, ռեսուրսների և ծրագրեի պայքար է, որտեղ ամեն ուժ փորձում է լավագույնս ներկայացնել իր տեսլականներն ու զարգացման մոդելները, որոնց գործածության պարագայում, հնարավոր կլինի հասնել դրական փոփոխությունների:


Ընդհանուր առմամբ, որոշ դեպքերում պայքարի գործիքակազմի բացակայությունը, չկայացած, ինքնահաստատման փուլում գտնվող քաղաքական ուժերի մոտ լրացվում է օպոնենտ քաղաքական ուժերի հասցեին անհիմն և դեմագոգիկ հայտարարություններով: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ շատ դեպքերում այդ գործելաոճը հակառակ էֆեկտ է ապահովում:
Այսօր լրատվականներից մեկի հետ զույցի ժամանակ, արտահերթ խորհրդարանական ընտրություններն մասնակցության հայտ ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակի առաջին համար Լուսինե Հարոյանը, իր խոսքում անդրադարձել է մի եզրույթի, օլիգարխիային, որն այս պարագայում ոչ միայն բացակայում է Հայաստանում, ալև ոչ մի առնչություն չունի այն անձի հետ, ում որպես այդպիսին մատնանշում է Հարոյանը: Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է:

 

Որպես տեղեկություն հատուկ Հարոյանի համար, նշենք, որ Գագիկ Ծառուկյանը երբեք չի եղել պետպաշտոնյա և ըստ այդմ էլ չի ունեցել պետական լծակները սեփական բիզնես շահերին ծառայեցնելու հնարավորություն: Այսքանով արդեն իսկ Հարոյանի խոսքերը արժեզրկվում են, քանզի դրանք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի պարագայում, դիտարկվում են որպես զրպարտանք, կամ օդի մեջ արված անպատասխանատու հայտարարություն: Երկրորդ, իր խոսքում Հարոյանն անդրադարձել էր նաև ուսանողներին հատկացվող անվանական կրթաթոշակներին, անընդունելի համարելով դա, այս ժամանակահատվածում:

 

Նախ կրկին ի գիտություն Հարոյանի նշենք, որ այդ անվանական կրթաթոշակները Ծառուկյանի կողմից տրվում է ուսանողներին ավելի քան 15 տարի՝ ուսանողության միջազգային օրվա առթիվ և դա այս շրջանում ինչ-որ նախընտրական երևույթների հետ կապելն առնվազն տկարամտություն է: Իսկ ԲՀԿ-ի խորդրդարանական գործունեության վերաբերյալ էլ նշենք, որ այն միտված է երկրում ռադիկալ փոփոխություններ իրականացնելու գործին, երբ փորձ է արվում ողջ ներուժը կենտրոնացնել ՀՀ քաղաքացու կենսամակարդակը բարձրացնելու գործին, որը ուղեկցվում է խորհրդարանում ժողովրդի շահերից բխող օրինագծեր մշակելով և ներկայացնելով:

 

Եվ ի վերջո, պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ հստակություն է հարկավոր, եթե խորհրդարանում հայտնվելու ցանկությունը պետք է արտահայտվի այլ քաղաքական ուժերին անտեղի վարկաբեկելով, այլ ոչ թե երկրի ու ժողովրդի շահերին ծառայելու ցանկությամբ, ապա տվյալ քաղաքական ուժի ապագան վաղորոք արդեն իսկ կարելի է կանխատեսել, այն չսկսված, միանգամից կավարտվի: