Լենա Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դեկտեմբերի 9-ի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական գործիչների շարքերը համալրելու են եկել այնպիսի մարդիկ, ովքեր նոյնիսկ չեն տիրապետում տարրական քաղաքական տերմինալոգիային։ Ահա այսպիսի նորահայտ քաղաքական գործիչ է Լուսինե Հարոյանը, ով գլխավորում է «Ազգային առաջընթաց» կուսակցության համամասնական ցուցակը։ Հարոյանը իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն սահմանել որոշ տերմիններ, տալ դրանց բացատրությունը։ Իհարկե բոլորն էլ հասկանում են, որ քաղաքական դիվիդենտներ հավաքելու մոտեցումները տարբեր են՝ 11 կուսակցություն ու դաշինք, 11 մոտեցում։ Բայց ցածրացնել կայուն ուժերին, սեփական ռեյտինգը բարձրացնելու համար՝ էժանագին քայլ է։
Քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կանգնած Լուսինե Հարոյանն իր հարցազրույցում նշել է, որ օլիգարխիան մասնակցում է ընտրություններին՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին։
Իսկ ի՞նչ պահանջել Հարոյանից, ով քաղաքականություն է եկել տուրիզմի ոլորտից, այս դաշտերում խաղի կանոնները չափազանց տարբեր են, ջրհորի մեջ քար նետելն ու երազանք պահելն էլ քաղաքականության մեջ գործուն տարբերակներից չէ։
Իսկ ի՞նչ պահանջել Հարոյանից, ով քաղաքականություն է եկել տուրիզմի ոլորտից, այս դաշտերում խաղի կանոնները չափազանց տարբեր են, ջրհորի մեջ քար նետելն ու երազանք պահելն էլ քաղաքականության մեջ գործուն տարբերակներից չէ։
Որևէ տերմին օգտագործելուց առաջ, անհրաժեշտ է բացել գոնե բացատրական բառարան ու ծանոթանալ տերմինի
իմաստի հետ, հետո միայն օգտագործել այդ տերմինները՝ փոքր ինչ խելացի երևալու համար։
Հասարակության լայն շրջանակներից վերացել է այն թյուր կարծիքը, ըստ որի Ծառուկյանի անունը կապվում էր օլիգարխիայի հետ։ Բոլորին է հայտնի, որ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է։
«Մտքի գոհարներ» հյուսելով, Հարոյանը չմոռացավ նշել նաև, որ ԱԺ-ում օրինագծերն ընդունելիս առաջնորդվում են կուսակցական, կլանային շահերով: Նման անպատասխանատու հայտարարությունից առաջ պետք էր մի փոքր ուշադրություն դարձնել ԱԺ մտնող այն օրինագծերին, որոնք հեղինակում էին ԲՀԿ-ականները, ի դեմս Միքայել Մելքումյանի։ Կարծում եմ առաջարկն այն մասին, որ աշխատավարձից պահվող եկամտահարկի տոկոսը նվազեցվի՝ կլանային շահերի հետ ոչ մի ընդհանուր եզր չունեցող երևույթ է։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարելի է հստակ ախտորոշում տալ Հարոյանի գործողություններին, դա խորհրդարան չանցնելու վախն է։ Նրա կողմից սխալ ընտրված թիրախը, որին նա փորձեց ցածրացնել, ԲՀԿ-ն էր, փորձը ապարդյուն էր, անգամ բումերանգի էֆեկտ ստացավ։ ՀՀ քաղաքացիները լավ են ճանաչում արդեն երկու տասնամյակ հայի կողքին կանգնած Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներին, իսկ ձեր թիմը՝ Ձեր գլխավորությամբ, անհայտ է ու անճանաչ։