Անի Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քաղաքականցված Սասունը իրեն ոչնչացրեց ու վերջնականապես բարոյազրկեց ազատամարտիկ Սասուն Միքայելյանին: Ինձ համար, ով կսատարի Սասունին եւ կկիսի վերջինիս կարծիքը, ապա ազգի դավաճան է:Սասուն Միաքայելյանը հակապետականամետ անձնական շահերով առաջնորդվող պատուհաս է մեր երկրի եւ հայ ազգի համար:Նա ուրացավ Արցախյան ազատամարտի հերոսներին, նվիրյալներին ու նրանց թափած արյունը հանուն սեփական շահի»:

Հիշեցնենք, որ այսօր, Թալինում, ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասել էր՝ «Ես չեմ վարանում ասել, որ այս հաղթանակը, որ մեր Հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»: