Բազմիցս եմ նշել, որ ներկայիս իշխանությունը, ով արտահերթից հետո «վաղը» նոր կառավարություն է կազմելու, լեգիտիմ է: Նախկինների հիմնական խնդիրը հենց սա էր, որ լեգալ էին, բայց լեգիտիմ չէին:
Առանց լեգիտիմ իշխանության ազգային շահերի հայեցակարգ բարդ է մշակելն ու իրականացնելը:

Մարդիկ պետք է ճանաչեն քո՝ իրենց փոխարեն որոշում կայացնելու իրավունքը, ուստի նաև այդ կոնտեքստում ազգային շահերի քո տեսլականը:
Մյուս կողմից դու(իշխանությունը) պետք է կարողանաս մի կողմից՝ վերհանես ու ագրեգացնես ժողովրդի/հասարակության պահանջմունք-շահերը, մյուս կողմից՝ կարողանաս դրանց իրատեսական և ռացիոնալ փաթեթավորում տալ՝ մեկտեղելով աշարհաքաղաքական իրողությունների հետ:

Եթե շարժվես բացառապես պոպուլիզմով, կարճ ժամանակ հետո կձախողես երկուսն էլ: Եթե շարժվես բացառապես ռեալիզմով ու ռացիոնալիզմով, շատ շուտով մեծ դիմադրության կարժանանաս քո իսկ աջակից ժողովրդկան լայն շերտերում:

Հենց սա է ամենաբարդը. կարողանալ նուրբ հավասարակշռություն ապահովել ցանկալիի և իրականացնելիի միջև, իսկ դրա համար պետք է ունենալ ՃԻՇՏ' պրոֆեսիոնալների թիմ:

Հ.Գ. Ի դեպ հեղինակազրկումը անխուսափելի է: Խնդիրը նրա ծավալների ու դրան հետևող քաղաքական վարքի սրության մեջ է: