Երբ այցելում եք ադրբեջանական կայքեր աշխատեք պահպանել որոշակի անվտանգության կանոններ, որպեսզի ոչ ձեր համակարգիչը վիրուսով վարակվի , ոչ էլ ձեր համակարգչի «շնորհիվ» սոցցանցերի օգտատերերը...


Նախ երբ որևէ ադրբեջանական կայքում եք, մի բացեք այդ կայքին հարակից որևէ կայք, կամ կայքի գովազդի բաժնում դրված որևէ գովազդ: Պետք չէ, նաև սև տառերով տեքստում առկա այլ գույնով բառերի վրա մկնիկով սղմել, որը մենք դիտարկում ենք որպես հղում, կամ հարակից նյութ, քանի որ հատկապես ՀՀ-ից այդ սերվերներ մուտք գործելն արդեն իսկ ռիսկային է:

 

Երբ ձեր համակարգչի էկրանին ադրբեջանական որևէ լրատվական կայք է, աշխատեք մկնիկը շարժել անկյուններով, իսկ վերև-ներքև անելու համար լավ կլինի օգտվել ստեղնաշարից ու ընդհանրապես մկնիկով քիչ «զբոսնեք» կայքի պատկերների վրա, քանի որ նորից Հայաստանից մուտք գործողների համար այդ դաշտը , այսպես ասած , ականապատ է վիրուսներով, որի վրա կարող է պատահաբար հայտնվեք դուք ձեր մկնիկի շարժումով: Մի խոսքով, ոչ միայն ռազմի դաշտում ու դիրքում պետք է աչալուրջ և զգոն լինել, այլ նաև հենց վիրտուալ տիրույթում: