Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ, «Քրդստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Մասուդ Բարզանին բացառիկ քաղաքական, ազգային գործիչ է, միշտ հիացել եմ այդ մարդու քաղաքական տաղանդով:


Անցած տարի նա ձեռնամուխ եղավ Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացման, որի արդյունքում ոչ միայն անկախություն ձեռք չբերեցին, այլ նաև տարածքներ կորցրեցին: Այդ ժամանակ քրդական մի շարք կուսակցություններ Բարզանիին սկսեցին մեղադրել հայրենիքի դվաճանության և այլնի մեջ:
Այս տարեի Բարզանին բոլորին շախ և մատ արեց:


Մասուդ Բարզանին իր որդու , Քրդստանի տարածքային անվտանգության խորհրդի քարտուղար Մասրուր Բարզանիի ուղեկցությամբ մի քանի օր է ինչ Բաղդադում է և հանդիպումներ է ունեցել Իրաքի կառավարության, ղեկավար կազմի, ինչպես նաև քաղաքական էլիտայի հետ: Բարզանին կարողացել է Իրաքի կառավարությանը փաստերով համոզել, որ Քիրքուքի արաբ կառավարիչը չի կարող երկար կառավարել Քիրքուքը և այն պետք է տալ քուրդ նահագապետին, կարողացել է հասնել նրան, որ Քիրքուից Իրաքը հանի «Հաշդի Շաբի» զինված խմբավորմանը, որն այժմ Իրաքի կառավարական բանակի մի մասն է կազմում: Մասուդ Բարզանին որոշել է Քրդստանի անկախությանը հասնել խաղաղության ճանապարհով և տարածքային քիչ կորուստներով: