Ահա այսպիսի քաղաքական «երկխոսություն» 2018ի թուրքական խորհրդարանում.

Թուրքական խորհրդարանի քուրդ պատգամավորը - «Ձեզանից ոմանք մեզ անվանում են մարդասպաններ: Բայց ո՞վ է սպանում քաղաքացիներին և ո՞վ է մարդասպան: Դո՛ւք…Դուք ուժեղ եք խմբով, բայց երբ մենակ եք, դուք բոլորդ վախկոտներ եք»։

Բղավոցներ դահլիճից «Մենք ոչնչացրել ենք քո քաղաքը»,
«Սրան փամփուշտ է պետք: Ձերբակալեք նրան…», «Կտրե՛ք այդ քրդի ձայնը», «Գնդակահարե՛ք», «Դու ստորագրեցիր քո մահվան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Դու քայլող դիակ ես։ Թույլ մի՛ տվեք նրան ողջ հեռանալ այստեղից»։

Խորհրդարանի խոսնակ - «Նա միայնակ է։ Անհանգստանալու ոչինչ չկա։ Նա միայնակ է։ Մենք նրան կբռնենք»։

Հայոց ցեղասպանությանը հաջորդած հարյուր և Դերսիմի ցեղասպանությանը հաջորդած 80 տարիները ոչինչ չփոխեցին թուրքական քաղաքական «երկխոսությունում»,- ձայնը կտրել, ձերբակալել, գնդակահարել...Հատկապես՝ երբ հակառակ կողմը միայնակ է: Թուրքերը կոտորելուց, գնդակահարելուց զատ սովորաբար քաղաքական այլ ելք «չեն ունենում», որովհետև քաղաքական ծրագիրը կառուցվում է կոտորածի, գնդակահարության գաղափարի վրա։