Ադրբեջանի ռազմական «ճանապարհորդությունները»։
Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական կողմը շրջանառության մեջ էր դրել Բելառուսից զենք գնելու նոր վերաբերյալ նոր պայմանագիր կնքնելու հնարավորության մասին լուրերը։ Նման հայտարարություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնում է Բելառուս և հանդիպում է ունենում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Հանդիպման ավարտից հետո Ալիևը լրագրողներին հայտնում է, որ Բելառուսը եւ Ադրբեջանը պատրաստվում են պայմանագիր կնքել՝ Բելառուսի ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին: Արդեն նոյեմբերի 19-ին Բելառուսի Պետական ռազմարդյունաբերական կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև՝ սպառազինության և օդային պաշտպանության տեխնիկայի մատակարարման ոլորտում փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Հուշագրի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 20-ին, հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր շտաբների պետերը։ Հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը Թուրքիայի ԳՇ պետ Յաշար Գյուլերի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է նաև որ Բաքուն ընդլայնում է Թուրքիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցությունը։
Փաստացի, Ադրբեջանը մի կողմից Բելառուսի , մյուս կողմից Թուրքիայի հետ կնքում է ռազմական պայմանագրեր ու դա կատարում է շատ արագացրած տեմպերով։