ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այնքան զգայուն ու խոցելի են դարձել, որ սրվում են ամենաչնչին առիթի դեպքում: Երեկ և այսօր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում կրկին լարվածության աճ է գրանցվել, պատճառը ամերիկացի զինվորականների և YPG-ի զինվորների համատեղ ճաշկերույթն է Սիրիայում:
Թուրքիան YPG-ին ճանաչում է, որպես ահաբեկչական կառույց և նույնն էլ պահանջում է ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ-ն բազմաթիվ անգամ ասել է, որ YPG-ն թերևս իր միակ վստահելի գործընկերն է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: