Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն ինչ արեց «Հանրապետություն» կուսակցությունը դուրս է քաղաքական տեխնոլոգիաների բոլոր կանոններից: Չի կարող քաղաքական ուժը 1.5 տարվա ընթացքում երեք անգամ փոխել և անվանումը, և դաշինքը, և գործընկերներին:

2017 թ. ապրիլ՝ «Ելք», 2018 թ. սեպտեմբեր՝ «Լույս», դեկտեմբեր՝ «Մենք»... Չի կարող անվանումների, պարտնյորների այսպիսի արագ փոփոխությունը (անկախ պատճառներից) բացասաբար չազդել հեղինակության վրա, չի կարող ամրագրվել ընտրողների գիտակցության մեջ, և այլն, և այլն: 

 

Ցավում եմ Արամ Սարգսյանի համար: Մի քանի տարբերակներից ընտրեց ամենավատը, պարտության տանողը»: