Լյովա Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արթուր Գևորգյանի նման ամբիցիոզի ճիրաններում բռնցքամարտը դատապարտված է կործանման
Հայկական բռնցքամարտի ապագայի վերաբերյալ կանխատեսումները վերջերս բավականին մռայլ են ստացվում, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում կողմից և ինչպիսի զարտուղի ճանապարհներով է ղեկավարվում մարզաձևի զարգացման պատասխանատու կառույցը՝ Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բռնցքամարտի աշխարհի ներկայիս անփառունակ ներկան ու պառակտված լինելու փաստը, ուղակիորեն բխում է հենց ֆեդերացիայի զոռբայությամբ ընտրված նախագահ Արթուր Գևորգյանի գործողություններից:

Տարիներ շարունակ մարզաձևում ոչ մի տեսանելի, շոշափելի հաջողություն չգրանցած «նախագահը», իր աչքի գերանը թողած, այլոց մատի փուշն է փորձում հանել: Մասնավորապես այսօր, լրատվականներից մեկին հարցազրույցի ժամանակ, Գևորգյանն ասել է, թե սխալ, վատ մենեջմենթի արդյունքում է, որ մարզիկները իրենք են հոգում իրենց ծախսերը, չունենալով սեփական միջոցները: Բացի դա հայտարարել է, թե բռնցքամարտի ֆեդերացիայի պառակտումն սկսել է այն ժամանակից իվեր, երբ ինքը հայտարարել է ՀԱՕԿ նախագահի ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին:
Լավ, ինչքան կարելի է լկտիաբար ստել ու անտեղի մեղադրել այլոց՝ սեփական անհաջողությունների մեջ: Նախ, ի գիտություն Գևորգյանի, բռնցքամարտի աշխարհում խժդժությունները սկիզբ առան այն ժամանակից ի վեր, երբ նա, իր կողմից մշակված և բազմաթիվ կեղծիքներ պարունակող մեթոդիկայով, անցկացրեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ և ընտրվեց որպես ֆեդերացիայի նախագահ: Այդ օրվանից բռնցքամարտի աշխարհը բաժանվեց երկու մասի: Մի մասը դրանք այն անձիք էին, որվքեր օբյեկտիվորեն պահանջում էին նոր ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, ինչի կապակցությամբ փաստերով հանդես եկան և հրապարակայնացրեցին իրենց բողոքը՝ մեջբերելով մի շարք հանգամանքներ: Եվ մյուս մասը դրանք ան անձինք էին, որոնց նույն Գևորգյանը ֆեդերացիայում ինչ-որ պաշտոնի դիմաց, ինչ-որ արտոնության դիմաց իր կողմն էր գրավել: Սա այսպես:
Ինչ վերաբերվում է այս չկայացած ղեկավարի մյուս հայտարարություններին, ապա պետք է նշենք, որ այս դեպքում նա ևս իր երկար լեզվին ազատություն տալով, հայտարարություններ է արել, որոնց համար ոչ հիմքեր ունի, ոչ էլ տրամաբանություն կա դրանց մեջ:

Տեսեք. անվիճելի է այն փաստը, որ ի շնորհիվ Ծառուկյանի վարած սպորտային քաղաքականության, այսօր հայկական սպորտը ծաղկուն ժամանակաշրջան է ապրում, երբ հեղինակավոր մրցաշարերում, մեր մարզիկները կարողանում են հասնել առավելագույն արդյունքների, ինչի շնորհիվ էլ ունենք թե՛ օլիմպիական, թե աշխարհի, թե՛ եվրոպայի չեմպիոններ: Հիմա լկտիաբար ասել, թե սխալ մենեջմենթ է վարվում, երբ մարզիկներին չեն կարողանում ուղորդել գումար աշխատելու, կրկին անգամ խոսում է Գևորգյանի ոչ ադեկվատ, ժողովրդական լեզվով ասած «աբիժնիկ» և «թարախ» դրսևորումների մասին:
Անձամբ Գագիկ Ծառուկյանն է իր միջոցներից մեծ գումարներ տրամադրում, որպեսզի մեր արժանի մարզիկները ոչնչի կարիք չունենան և պարգևատրվեն ինչպես հարիր է իսկական չեմպիոններին: Ընդհանուր առմամբ խոսելով սպորտից ու Ծառուկյանի անվան կողքը գրելով այս էքսցենտրիկ վարքագծով երիտասարդի անունը, սխալ ենք անում, քանի որ սպորտն ունի նվիրյալներ և ունի սպորտով սեփական շահերը սպասարկող տզեր, ովքեր Գևորգյանի նման տարիներ շարունակ ծծում են մարզաձևի կենսական զարգացում ապահովող ռեսուրսները և փորձում են դա ներկայացնել իբրև թե ճիշտ մենեջմենթ:
Մեկը լինի հարցնի, տղա, մի նայի տես թե նույն մարզիկները ինչ կարծիքի են քո վարած քաղաքականության վերաբերյալ և ինչ կարծիքի են Ծառուկյանի վարած քաղաքակնության վերավբերյալ, դրանք անհամադրելի, տարբեր հարթություններում գոյություն ունեցող իրականություններ են, որը քո դեպքում ուղիղ ճանապարհ է դեպի կործանում և թույլ չպետք է տալ, որ Գևոգյանը բռնցքամարտը տանի այդ ուղղությամբ: Այստեղ ոչ մեկի անձնական շահագրգռվածությունը չկա, այստեղ հայկական բռնցքամարտը Գևորգյանի ճիրաններից փրկելու հրամայականն է, որը վստահաբար կարող ենք ասել, որ ոլորտի պատասխանատուները թույլ չեն տա, անկախ Գևորգյանի լալահառաչ հայտարարություններից»: