ՖԲ-ում արդեն քանի տեղ հանդիպում եմ մեկնաբանություններ, որտեղ փորձում են արդարացնել «բա Վազգեն Ա-ն պահպանություն ունե՞ր» ասելով։
Օ իմ ենթադրյալ անտեղյակ հայրենակիցներ, բացի այն, որ Վազգեն Վեհափառն ուներ աթեիստական ՀԽՍՀ-ի միլիցիայի կողմից պահպանություն և ուղեկցում, Վազգեն Ա-ի ժամանակ այսքան ու բացահայտ գործող ագրեսիվ աղանդավորներ չկային, արևմուտքից ֆինանսավորվող ու ազգային արժեքների դեմ պայքարող, եկեղեցու տարածքում սանձարձակ, բռնի ու շպիրշ պահվածքով, հոգևորականներին քաշքշող, կաթողիկոսին հրող, ձորից գցել պատրաստվող ահաբեկիչ պլանամարիխուանաքաշ ուռած ՀԿ-ներ ու անհատներ չկային։
Իսկ չարակամներին ասեմ, որ օրինագծի չանցնելն ավելի վատ հետևանք կունենա առաջին հերթին ձեր համար, քանի որ ժողովրդական շատ լայն զանգվածները տեր կկանգնեն ազգային այդ ինստիտուտի պաշտպանությունը՝ ձեր սրբապիղծ ու ԱՊՕՐԻՆԻ ոտնձգություններից։։ Ու հնարավորն է՝ տարերային։ Հետևաբար՝ օրինագծի անցնելն ավելի լավ կլիներ նաև ձեր համար։ Հետո չասեք, որ չի ասվել։
Այս մասին մոռացա երեկ ասել։ Ուղիղ եթերի ժամանակ դժվար է ամեն ինչ հիշել ու ասել, քանի որ հարցերը տեղում ես իմանում։