Բելառուսի պատասխանը էժան քայլ է ու անբովանդակ: Ի՞նչ է նշանակում փողոցային դիվանագիտություն, կամ մեծ դիվանագիտություն:
Եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցային գործողությունների արդյունքում, եթե մորուք ունի կամ չունի, դա ամենեւին պատասխան չէ Հայաստանի իշխանության հայտարարության բովանդակությանը:
Իսկ բովանդակությունն այն է, որ Բելառուսը դավաճանել է միեւնույն ռազմա-քաղաքական կառույցում գտնվող գործընկերոջը: Դավաճանությունն էլ պոզով պոչո՞վ է լինում, եթե ռազմական կառույցում փակ գաղտնի քննարկումից հետո հրավիրում ես գործընկերոջդ թշնամի երկրի դեսպանին եւ պատմում փակ քննարկման բովանդակությունը, դա պրիմիտիվ դավաճանություն է: