Հայ Առաքելական եկեղեցին դարձել է Հայ ազգի այցեքարտերից մեկը ժամանակակից աշխարհում: Ողջ աշխարհում խոսում են հայի եկեղեցաշին լինելու մասին, հոյակերտ եկեղեցիներ և խաչքարեր կանգնեցնելու մեջ: Մի կողմ եմ դնում խորքային և համոզմունքային այն թեզը, որով որոշ մարդիկ մերժում են Հայ Առաքելական եկեղեցին և ավելի հին ու վաղնջական շրջանի մեր պաշտամունքի առարկան են առաջնային համարում, կամ որ ընդհանրապես մերժվում է Աստծու գոյությունը: Սրա մասին չի ասելիքս, ասելիքս այլ բան է : Ոչ ոք, լսում եք, ոչ ոք իրավունք չունի Հայ Առաքելական եկեղեցու վրա ձեռք բարձրացնի, անկախ այն բանից նա հեթանոս է, աթեիստ է , լիբերալ է, ակտիվիստ է, դեմոկրատ է, թե հանրապետական...


Այդ մեծագույն արժեքը, որը հազարամյակներ շարունակ սերտաճել է Հայ ազգի հետ, ստեղծվել է ոչ ձեր կողմից, ոչ էլ ձեր անձնական շահերից ելնելով:
Հայ եկեղեցու սպասավորները բազմաթիվ անգամ են զենք վերցրել ու Հայրենիք պաշտպանել, Հայ եկեղեցու սպասավորները փրկել են Հայոց պատմությունը վավերացնող գանձերը, Հայ եկեղեցու սպասավորները ստեղծել են աշխարհառչակ երաժշտություն, մանրանկարչություն, ճարտարապետություն, մշակույթ:

 


Ի՞նչ եք արել դուք... Դուք , որ ձեզ համարում եք ազատամիտ ու սեփական իրավունքի համար պայքարող, փորձում եք անարգել իմ սրբությունը, իմ պատմության մի հատվածը, ուզում եք իմ իրավունքը ոտնահարել: Դուք, որ նպատակ եք դրել բանսարկությունը, ցեխ շպրտելը, անպատասխանատու լինելը, պետությանը, եկեղեցուն և բանակին առավելագույն վնաս հասցնելը: Չփորձեք մոտ գնալ եկեղեցուն և բանակին, այլապես հակահարվածը ողջ Հայ ազգի կողմից կլինի ցավոտ ոչ միայն ձեր, այլ նաև ձեր սերունդների համար...

 

Կարեն Հովհաննիսյան