Լավ կա՞ մարդ, ով կարող է ինձ բացատրել, թե ինչո՞ւ նույն բանկը, կամ ապահովագրական ընկերությունը, կամ բջջային օպերատորը Երևանում նույն հաստիքի համար մարդուն վճարում է ավելի շատ, քան մարզերում: Ամեն օր խտրականությունից եք խոսում ու կենտրոնում նստած մարզերում առաջադրվելու մասին ստատուսներ եք գրում, միթե չի կարելի այս հարցին օրենսդրական կարգավորում տալ, կամ ինչ որ կերպ պարզաբանում ստանալ մասնավորից:

Չեմ հասկանում՝ մարզերում ապրողներն այդքան էլ կարևոր չեն, թե այնտեղ ավելի սուր է դրված աշխատանք գտնելու հարցը, ինչը ստիպում է 50-60հզ ով քամել մարդուն: Զարմանալին նաև այն է,որ բոլոր կառավարությունների ու ԱԺ ների կազմերի 80% ից ավելին եղել ու մնում են մարզերից եկածները ու պետք է, որ այս ամենը լավ հիշեն:

Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանված է: