ՀՀԿ ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող ռեյտինգային թեկնածու Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եթե այսպես կոչված հեղափոխության «աթոռակռվի» հենց սկզբից փաստարկված Նիկոլին քննադատելուց հետո, ես հայտնվեի ՔՊ-ի կամ Նիկոլի գրպանային ընդդիմություններից մեկի ցուցակում, դա կլիներ տարօրինակ, բայց շատ օրինաչափ է, երբ լինելով Նիկոլի թիվ 1 ընդդիմադիր ես ընդգրկվել եմ Նիկոլի թիվ 1 ընդդիմության՝ ՀՀԿ-ի ցուցակում և ով սա չի հասկանում ուղղակի քաղաքականությունից շատ հեռու մեկն է…

 

Տարօրինակ և պարսավելի պետք է համարել ՀՀԿ-ին դավաճանած , ԲՀԿ-ին կամ օրինակ Էդմոն Մարուքյանին դավաճանած մարդկանց հայտնվելը ՔՊ-ի ցուցակում և մեր քաղաքացիները քաղաքական մարմնավաճառությունը վերացնելու համար պետք է նման դավաճաններին ձայն չտան՝ դրանց ուղղարկելով քաղաքական աղբանոց…

 

Նրանք, ովքեր ենթարկվելով տարբեր ճնշումների ստիպված հեռանում են ՀՀԿ-ից հասկանալի է, բայց նրանք, ովքեր տարբեր պատճառաբանություններով հեռանում են ՀՀԿ-ից և մտնում ՔՊ՝ քաղաքական մարմնավաճառներ են և նմաններին պետք է դուրս շպրտել քաղաքական կյանքից…