Ակտիվիստ, այնուհետև փոխնախարարի օգնական Անուշ Լալայանը հիմա էլ պատգամավորի թեկնածու է: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ վերջինս նշել է, որ առաջադրվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
«Ձեր սրտերի ԱԺ պատգամավորի թեկնածու Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ Համայնքներում։ Ես ու Դու Մենք ենք։
#ՄԵՆՔդաշինք #ԱզատԴեմոկրատներ #elections2018 #voteforfreedom#ԱնուշԼալայան»,- գրել է Լալայանը։
Նշենք, որ Անուշ Լալայանը հայտնի է որպես մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակից: Նա մասնակցել է «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնություններին։ Ի դեպ, հեղափոխությունից հետո Լալայանը պաշտոն ստացավ՝ զբաղեցնելով Սփյուռքի փոխնախարարի օգնականի պաշտոնը: Հիմա էլ, փաստորեն, որոշել է առաջադրվել։