Երբ նոր ուժերը սայթաքումներ են ունենում, դա հասկանալի է ու օրինաչափ: Անհասկանալին այն է, երբ հնաբնակ քաղաքական ուժերը, ովքեր իրապես մեծ փորձ ու ներուժ ունեն, իրենց համար բարդագույն ընտրություններում կարող են այնպիսի ցուցակ առաջադրել, որը կարող է աշխատել հենց իրենց դեմ:
Երբ դու ունես ֆինանսական ռեսուրս, մեդիաներ, կայքեր, փորձառու կադրեր, ինտելեկտուալներ ու հասկանում ես, որ ժամանակը կարճ է կուսակցությունում ֆունդամենտալ փոփոխությունների գնալու, քաղաքական դադար վերցնելը պետք է դիտարկես որպես քաղաքական գործունեության ամենաճիշտ ձև:
Ինչևէ, գալիք խորհրդարանը պետք է բազմազան լինի ու առաջնորդվի բացառապես մտքի ուժով: