Լավ գաղափար է, որ 20-24 մլնի շրջանակներում գործունեություն ծավալող միկրոբիզնեսը մինչև 3 աշխատող ունենալու դեպքում ամեն աշխատողի համար վճարի ֆիքսված 5000 դրամ ու ազատվի հարկերից։ Ավելի ճիշտ առաջին հայացքից լավ գաղափար է, սակայն պարզվում է, որ դա չի տարածվելու Երևանում ու Երևանից դուրս առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում գործունեություն ծավալող անձանց վրա։
Այսինքն կրկին բախվում ենք մի խնդրի հետ, որ երկրում դեռ որևէ կերպ չեն փորձում աջակցել այն անձանց, ովքեր ընտրել են ավելի ցիվիլ աշխատելու տարբերակը, ովքեր տարիներ շարունակ աշխատել են հաճախորդների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծել, բայց այդպես էլ այսքան տարիների ընթացքում դեռ այդ խավի համար որևէ փոփոխություն չի լինում։ Հակառակը դեռ նախկին իշխանություն դեպքում հարկայինի գումարների հիմնական մասը լռացվում էր հենց այդ գործարարների միջոցով տարատեսակ վճարների ու տուգանքների տեսքով։
Իսկ պետության զարգացման համար պարտադիր է նաև ուշադրություն դարձնել միջին բիզնեսին, քանի որ նրանք առավել արագ զարգանալու հնարավորություններ ունեն։ Հույս ունեմ գոնե այդ հատվածի համար, գոնե եկող տարի, պատմության մեջ առաջին անգամ որևէ դրական փոփոխություն կլինի։