Պարթենոն տաճարի վերակազմությունը. Պարթենոնը, որը հայտնի է նաև որպես Աթենասի տաճար, Աթենքում գտնվող Ակրոպոլիսի հնագիտական համալիրի գլխավոր հեթանոսական տաճարն է՝ կառուցված մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում:
Տաճարը նվիրված էր հին հունական դիցարանի՝ կազմակերպված պատերազմի, ռազմական ստրատեգիայի և իմաստության աստվածուհի Աթենաս Պալլասին, որի 13 մետրանոց, ոսկուց և փղոսկրից կերտած մոնումենտալ արձանը՝ նշանավոր քանդակագործ Ֆիդիասի աշխատանքը, գտնվում էր տաճարի ներսում: