2018 թ-ի ապրիլ-մայիսից մինչև հիմա չեն դադարում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական բանակի դիրքային առաջխաղացման մասին տեղեկությունները և դրանց բուռն քննարկումները Հայաստանում և Ադրբեջանում...

 

Վերջին "ակտիվացումը" տեղի ունեցավ օրեր առաջ, երբ Bellingcat պարբերականում լույս տեսած հոդվածից պարզվեց, որ, բացի ապրիլ-մայիս ամիսներին նախիջևանյան հատվածում դիրքերի առաջ բերումից, Բաքուն ամբողջ ամռան ընթացքում այդ նույն հատվածում ևս մի քանի դիրք է առաջ բերել և ավելի շահեկան վիճակում է, քան հայերը...

 


ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանը հոկտեմբերի 12-ի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեր՝ հայերիս, տարածքների հաշվին ազերի-թուրքերն առաջխաղացում չեն արձանագրել և որ հայկական կողմը որոշ տեղերում համապատասխան միջոցառումներ է կազմակերպել՝ ազերիներից սպասվող վտանգը չեղարկելու ուղղությամբ... Իսկ հիմա խոսենք փաստերով... Հայսատնում գրեթե բոլորը շատ լավ գիտեն,որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թ-ի գարուն-ամառ ժամանակահատվածում ադրբեջանցիները ՀՀ-ի տարածքների հաշվին չէ, որ առաջխաղացում են գրանցել և որևէ լուրջ վերլուծաբան դա չի էլ դիտարկում...

 


ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանը կարիք էլ չուներ այդ մասին հերքումով հանդես գալ...
Սակայն խնդիրը նրանում է, որ նույնիսկ ադրբեջանցիները իրենց հաշվին, այսինքն' Նախիջևանի սեփական տարածքների հաշվին առաջխաղացում գրանցելով մեծ վտանգ են ստեղծում Երևան-Գորիս-Արցախ մայրուղու անվտանգությանը, ինչպես նաև Արենի և Զանգակատուն համայքների համար...Արենիի այգիները ազերիները գնդակոծել էին սույն թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ Զանգակատուն գյուղի համայնքապետը մի քանի օր առաջ ԶԼՄ-ներից մեկին հայտնել էր, որ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման պատճառով գյուղի մշակովի հողերի 11 հեկտարը հայտնվել է ազերի-թուրքերի նշանառության տակ...


Այո՛, որքան կարելի է կռահել հիմա Երևանի և Բաքվի միջև ինչ-որ համաձայնություն կա, որի գլխավոր առանցքն այն է, որ ադրբեջանցիները չեն կրակելու հայկական դիրքերի ուղղությամբ...Սակայն ո՞վ է մեզ երաշխավորել, որ Բաքվի հետ այդ համաձայնությունը Իլհամ Ալիևը չի խախտի... Այն, որ պաշտոնական Բաքուն երբևէ չի պահպանել հայերին տրված իր խոստումները՝ անհերքելի փաստ է... Հարյուրներով օրինակներ կարելի է բերել... Անհրաժեշտության դեպքում Իլհամ բաբան իր հոր՝ Հեյդար Ալիևի պես կարող է համբուրել հայերի ձեռքերը, սակայն դժվարությունները հաղթահարելուց հետո չի վարանի կտրել այդ նույն ձեռքերը...


Ժամանակին՝ 1993 և 1994 թթ-ին Իլհամ բաբայի հայրիկը՝ Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը աղերսանքներով դիմում էր "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո...."...Այո, հենց այդպես էլ դիմում էր Արցախի Հանրապետության տարբեր պաշտոնյաներին, որովհետև նրանց անհրաժեշտ էր զինադադար կորզել Ստեփանակերտից, քանի որ հայերը բավական առաջխաղացում էին արձանագրել...Իսկ երբ հարցերը լուծվում էին, նույն վայրկյանին մոռանում էին, թե ինչ "դիֆիրամբներ" էին նվիրում "անջատողական", "ահաբեկիչ", "ստոր", "անհշնորհակալ" արցախահայերի որոշ պաշտոնյաներին...
Իսկ հիմա, նույն Հեյդարի որդի Իլհամը չի էլ "հիշում", թե իր հայրիկը ինչ բովանդակությամբ նամակներ էր հղում Ստեփանակերտ...


Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածը իրոք մեծ գլխացավանք է դառնալու Հայաստանի և Արցախի համար, եթե Երևանը կանխարգելիչ քայլեր չձեռնարկի նույնիսկ Նախիջևանի տարածքում ադրբեջանական բանակի դիրքերի առաջխաղացումը կանխելու ուղղությամբ...Մենք չենք կարող թույլ տալ, որ Երևան- Հայաստան հարավ -Արցախ-Իրան մայրուղին, ինչպես նաև որոշ բնակավայրեր գտնվեն ազերիների թիրախում...