Տոնոյանը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ–ն որևէ տարածք չի գրավել, դրանից հետո ևս մեկ հայտարարություն է արվում՝ հայկական բանակը այդ հատվածում ունեցել է դիրքային բարելավում։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում։
Ադրբեջանական կողմը Դուշանբեյի հանդիպման ժամանակ ձեռք բերած հրադադարի ռեժիմի պահպանման մասին պայմանավորվածությունը այս անգամ օգտագործում է Նախիջևանի հատվածում ու դրա քողի տակ սկսել է դիրքերի բարելավումներ կատարելը։
Հայկական կողմը իհարկե նույնպես կատարում է բարելավումներ սակայն մեր գործը իրականում ավելի բարդ է, քանի որ բարելավում կատարելուց բացի պետք է վերահսկել, որպեսզի ադրբեջանական կողմը չփորձի այդ հատվածում կրկին տեղաշարժեր գրանցել։ Մենք մեկ անգամ չի որ համոզվել ենք, որ չարժե նրանց անուշադրության մատնել։