Թերթերից մեկը գրել է, թե իբր ՀՀԿ խորհրդի վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու։ «Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։ 
2016-ի ապրիլին տեսանք, թե ինչ հետեւանք ունեցավ Սերժ Սարգսյանի այսպես ասած անզիջում քաղաքականությունը։ Չլինեին մեր զինվորները, սպաները եւ հանրային մոբիլիզացիան՝ ձեր պատճառով Արցախում հենց ուղիղ իմաստով քարը քարի վրա չէր մնա։