Եթե Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները չընդլայնվեն, ապա այդ պաշոնը վեր է ածվելու ձևականության, կամ ատավիզմի։ Նախագահը նրա համար է նախագահ, որ, առնվազն, պառլամենտական ճգնաժամի պահին պառլամենտը ցրելու և նոր ընտրություններ նշանակելու իրավունք ունենա։ Կամ Հայաստանը ներկայացնի, օրինակ՝ Փարիզում, առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումներին, իսկ վարչապետի պաշտոնակատարը կզբաղվեր Երկրով ու նրա տնտեսությամբ։ Ես հասկանում եմ, որ վարչապետական երկրում ենք ապրում։ Սակայն, որքան հիշում եմ, Նիկոլ Փաշինյանը դեմ չէր, որ իր լիազորությունները կրճատվեն, թե՞ սխալվում եմ։
Իսկ Փարիզ գնալը կարևոր է, և այստեղ հարկավոր է խոսել մեր հիմնարար իրավունքների, Սևրի դաշնագրի, Թուրքիայի կողմից Եղեռնի ճանաչման ու իրավական հետևանքների, Արցախի մասին, վերջապես։
Վերջերս, վարորդների հետ զրուցելու նպատակով սկսել եմ տաքսիով աշխատանքի գնալ, որովհետև նրանք ու, թերևս վարսահարդարներն են ժողովրդական կարծիքի իրազեկված գիտակները։ Նույն բանը անում էի Մոսկվայում, և այդպիսի մի դեպքի մասին, երբ զրուցակիցս ադրբեջանցի մի տաքսիստ էր, արդեն գրել եմ։
Հիմա, հիմնականում խոսում եմ Հայ- ադրբեջանական հարաբերությունների, հնարավոր խաղաղության ու պատերազմի մասին։ Իրավիճակ է փոխվել։ Մարդիկ լիովին վստահում են իշխանությանը ու վստահ են, որ արդյունքում խաղաղություն կլինի։ Իմ այն հարցին, թե՝ ի՞նչ գնով, գրեթե բոլորը նշում են ազատագրյալ տարածքները։
— Չէ՞ որ փոխանակման համար ենք ազատագրել,— ասում են նրանք։
Ճիշտն ասած, ես ազատագրողներին լավ եմ ճանաչում, նրանք յդ մասի ոչինչ գտեն և այդպես չեն մտածում։ Իմ ընտանիքի անդամները այդպես չեն մտածում, իմ ընկերները այդպես չեն մտածում։ Ճիշտը որ ասեմ, վարչապետի պաշտոնակատարն էլ, եթե դատենք նրա պաշտոնական հայտարարությունները, այդպես չի մտածում։ Ես մնում եմ զարմացած, թե այդ ի՞նչ տեխնոլոգիական ճանապարհներով են ազդում հասարակական կարծիքին։ Չէ՞ որ մեկ տարի առաջ տաքսիստներն էլ պատրաստ էին հայհոյանքներով գրողի ծոցը ուղարկել օրվա իշխանությանը, եթե տարածքների մասին հարց էր առաջանում։
Ուշ է արդեն, մտքեր են, որոնք թույլ չեն տալիս քնել, ինչպես թույլ չի տալիս քնել այն գիտակցույունը, որ ինձ կառավարող նախարարների մի մասը չգիտեն, թե ի՞նչ է բանակը։ Այն բանը, որ ազգային անկախ եկեղեցին հարձակումների թիրախ է։ Այն բանը, որ ստիպված ես լինում անդրաառնալ ինչ-որ սեռական փոքրամասնությունների մեծամասնականության ձգտող խնդիրների։ Մինչդեռ վարչապետի պաշտոնակատարի կեցվածքով ու ասածով մնում եմ հիացած ու բան չեմ հասկանում։