«Նոր ժամանակներ» կուսակցությունը ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի մասնակցի: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսացության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Չի կարելի մասնակցել մի բանի, որ գոյություն չունի... Ամեն ինչ՝ հին, կարգախոսները՝ նոր...Միայն՝ կարգախոսները... Ով ուզում է ամեն գնով դառնալ պատգամավոր, պահպանել իշխանությունը, սխալվում եք... ու շուտով դրանում կհամոզվեք...»,- գրել է Արամ Կարապետյանը: