Միսակ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ստի ոտքը կարճ է, դե իսկ իրականությունը ավելի քան խոսուն
Ի սկզբանե հասկանալի է,որ News.am լրատվական կայքի հոդվածը Արթուր Ալեքսանյանի բուժզննման մասին ծայրից ծայր հերյուրանք է: Բայց ամենից զավեշտալին այն է,որ դեռ կան այնպիսի «աբիժնիկներ», ովքեր պատրաստ են այդ ամենի համար գումար ծախսել և հոդվածներ պատվիրել: Յուրաքանչյուր գիտակից մարդու համար հասկանալի է, եթե Արթուր Ալեքսանյանը դիմեր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա հարցը այլ լուծում կստանար: Միևնույն ժամանակ Արթուրը բավականին բարձր աշխատավարձ է ստանում ՀԱՕԿ-ից և բնականաբար կարող էր իրեն թույլ տալ բուժզննում այն երկրում որտեղ կցանկանար: Ակնհայտ է, որ պատվիրատուները ընդամենը տվյալ հոդվածով փորձել են հագուրդ տալ իրենց անձնական շահին և պիտակավորել ՀԱՕԿ-ի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը: Վստահաբար նման հերյուրանքները կմնան հերյուրանքի մակարդակում, քանզի ոչ ոքի համար գաղտնիք չէ թե Գագիկ Ծառուկյանը ինչքան մեծ ներդրում ունի հայկական սպորտի զարգացման գործում: Թե ինչ ահռելի աշխատանք և ներդրումներ է կատարվել Գագիկ Ծառուկյանի կողմից տարիներ շարունակ ավելորդ է անգամ խոսել: Աշխարհում նմանը չունեցող Օլիմպիական ավան, գերժամանակակից մարզադպրոցների կառուցում և վերանորոգում, ամենաբարձր արդյունքներ Օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, հետևողական աշխատանք, հաջողություններ և նվաճումներ անգամ այն սպորտաձևերում, որոնց մասին միայն երազել կարող էինք: Մարզիկները մշտապես գտնվել և գտնվում են ՀԱՕԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո, և Ծառուկյանը մշտապես ականջալուր է եղել մարզիկների խնդիրներին և տվել դրանց լուծումները: Այնպես, որ ստի ոտքը կարճ է, դե իսկ իրականությունը ավելի քան խոսուն»: