Վարչապետի վերջին ելույթը ՀԱՊԿ քարտուղարի ընտրության ընթացքից դժգոհ լինելու և այն այլ տեղ պարպելու տպավորություն թողեց։ Պահի տակ ներքին խաղաղությունը կորցնելը բերում է սխալներ, որոնցից մեկը վերլուծությունն էր 350 հազար ճկռողների և 800 հազար օգտվողների մասին։
Նախ՝ թվերը ինչ-որ չէին բռնում, ապա՝ չաշխատողների մի զգալի հատված դրսից Հայաստան փոխանցվող փողերով է ապրում, երրորդ՝ գյուղական իբր չաշխատող բնակչությունը, ամառանոցներում ապրող ծերերը սեփական այգի-բանջարանոցներից բարիք են ստանում՝ թեթևացնելով իրենց, մերձավորների, վերջնարդյունքում՝ պետության հոգսը․․․