Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: «Տուգանային միավորներ» համակարգի ներդրումն պետք է ծառայի բացառապես որպես իրավախախտումների զսպման և կանխարգելման ինստիտուտ։ Այդ համակարգը գործում է տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա և այն գործելու է Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ պետությունը պետք է իր վրա վերցնի պարտավորություն բարելավելու երթևեկությունը և հստակեցնելու երթևեկության կանոնները, չի կարող մարդ կրի պատասխանատվություն խաղի կոնոնները խախտելու համար, եթե դրանք իր համար հստակ չեն։