Այս ամենի խնդիրները հասկանալու համար, պետք է շատ խորքային ու մեծ նայել հարցին և ոչ մի տեսակ «վաֆլիներ բաժանելով» իրավիճակ չես փրկի:
Ամբողջ հետ խորհրդային երկրների երթևեկությունը կառուցված էր սպասարկելու սակավաթիվ մեքենաների ու կանոնակարգելու հենց քիչ երթևեկող ոչ մի տեղ չշտապող 30կմ/ժամ չգերազանցող մեքենաների իրենց վարորդներով: Դրա համար լրիվ նորմայի սահմաններում էր համարվում չունենալ հավասարազոր խաչմերուկներ`
խաչմերուկները կառավարվում էին լուսարձակներով, իսկ դրանց բացակայության դեպքում համապատասխան նշաններով վարորդին հասկացնում էին, որ փողոցն է երկրորդական և որը գլխավոր: Երկրորդական խաչմերուկից դեպի գլխավոր պողոտա մտնող յուրաքանչուր մեքենա պարտավոր էր զիջել գլխավորով ընթացող մեքենային, եթե տվյալ խաչմերուկը չէր կառավարվում լուսարձակով, կամ ինչ-ինչ պատճառով այն վթարվել էր:
21-րդ դար, Երևանյան խաչմերուկ: Այսօր մեքենաների քանակը Երևանում գերազանցում է նույն քաղաքում ապրող մարդկանց: Այսքան ծանրաբեռնված խաչմերուկներում, ինչքան էլ փորձես մարդկանց տուգանել «վաֆլի տրորելու» համար, հարցը լուծում չի ստանալու: Չի ստանալու, քանզի զիջելու մշակույթից զատ չկա նաև հավասարազոր խաչմերուկներում վարորդի դրսեվորելու նորմալ կարգավորող օրենք: Այսպիսով, գլխավորով ընթացող վարորդը, իմանալով, որ ճանապարհը իրենն է, հանգիստ կարող է չզիջել, դեռ հետն էլ վրդովվել համապատասխան ձայնային ազդանշան տալով ու սթրեսսային և վթարային իրավիճակ ստեղծել խաչմերուկը հատող այլ մեքենաների համար։
Լուծում՝ կիրառել STOP նշաններ բոլոր հավասարազոր խաչմերուկներում, այսպիսով սովորեցնել վարորդներին հետևել պարզ գաղափարի, ով առաջինը հասավ STOP նշանին, նա էլ իրավունք է ստանում առաջինը հատել խաչմերուկը և ազատել այն։ Բարդ բան չկա և շատ վաղուց կիրառվում է ողջ Հյուսիսային Ամերիկայում։ Բոլոր զեբրայապատ հետիոտնի անցումներից առաջ, փոքր փողոցներում, դպրոցների, մանկապարտեզներով հարուստ թաղամասերում, նույնպես կիրառել այդ ազդանշանը և գետնից թեթև բարձրացող թմբերով կառավարել մեքենաների արագությունները
Հավաստիացնում եմ ձեզ մարդիկ շատ ավելի բարի են, քան ձեզ թվում են, պարզապես պետք է համապատասխան միջավայր ստեղծել դրա համար։
Լուսանկարը Artem Kharazyan-ի էջից