2014 թվին Ալբանիայում մասնակցում էի ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունների թրեյնինգի: Մի 50 երկրից դելեգատներ կային, բայց դե ինչպես գրեթե միշտ է լինում, հետխորհրդային երկրների դելեգատները իրար հետ էին տուսիծ անում:

Վերջին օրը որոշինք գնալ ռուսախոսներով բանկետ անենք ու գերմանական հաշվի սկզբունքով առաջնորդվենք, բայց ինչպես գրեթե միշտ է լինում, սաղ իրանց մեռկեքով իրանց փողը տվին ու պարզվեց, որ մի 100 եվրո քչություն ա անում: Սկսին հերթով չեկը քրքրել: Դե հասկանում եք, որ տհաճ տեսարան է: Մի խոսքով' հանեցի ևս 50 եվրո դրեցի: Երկու վայրկյան հետո 50 եվրո էլ ադրբեջանցի Ալին դրեց:

Էդ օրը գնացինք իրար հետ խմելու: Ալիի սիրտը բարակեց, սկսեց անիծել պատերազմը ու քաղաքականությունը: Քեֆը լրիվ լավացավ, ասում ա' որ կռիվ լիներ, ինձ կխփեի՞ր: Ասի' դե հա: Ալին տխրեց ու ու ասեց, որ ինձ չէր խփի, եթե տեսներ' ես եմ: Ես էլ ասի' համոզիր, որ տենայի դու ես, միանգամից չէի խփի, կփորձեի գերի վերցնել: Ալին նեղացավ:

Առակը կցուցանե, որ իրականում ես ճիշտ էի ու ճիշտ եմ և ոչ մի ափսոսանք չեմ զգում, որովհետև իրանց հետ մեր կռիվը էկզիստենցիալ ա և առանձնյակների լիրիկական զեղումները դա չեն փոխում: Ու եթե պետք է անվանարկվեմ դրա համար, թող, որովհետև ռազմահայրենական շիզոֆրենիկ լինելը ավելի լավ է, քան պացիֆիստական փսլինք դառնալը: