Վերջին օրերին կտրուկ ավելացել է ադրբեջանասերների քանակը facebook-ում...Կապտամազ աղջկա թրքասիրառատ գրառումներին և հրապարակված լուսանկարներին որոշ անձինք հավանություն տվեցին և նույնիսկ անկեղծացան, որ իրենք մեծ ուրախությամբ ընկերություն կանեն թուրք-ազերիների հետ, կգնան Ադրբեջան և մեծ հաճույքով կհյուրնկալեն նրանց այստեղ...
Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե լրատվությունն ընթերցելիս չհանդիպեի գործող իշխանությունների ներկայացուցչի՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ոչ պակաս թրքասեր գրառմանը...Կարմրամազ տիկինը երևի մոռացել է, որ իր հարազատ կուսակցությունը ոչ թե ընդդիմություն է, այլ իշխանություն, և նրա գրառումները այլ կերպ են մեկնաբանվում մեր արևելյան հարևանների կողմից...Չեմ զարմանա, եթե շատ շուտով էպատաժի սիրահար սույն տիկնոջը հրավիրեն Բաքու՝ Իլհամ բաբայի ստեղծած հայ-ադրբեջանական բարեկամության պլատֆորմի հերթական նիստին մասնակցելու համար...
Ես՝ ինքս, շատ ուրախ կլինեմ, եթե հայերս շատ լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ..Ավաղ, այդ նույն կարծիքին չեն մեր արևմտյան և արևելյան հարևան թուրքերը, որոնք մեզ հետ խոսում են նախապայմանների լեզվով և շանտաժով...
Ինչ է ուզում ասել իշխանամետ կուսակցության անդամ տիկինը, երբ հայտարարում է. «...կապրենք իրար հետ (իմա՝ ադրբեջանցիների) ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզի...»: Հետաքրքիր է, իսկ տիկինը կարդում է ադրբեջանական թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր մամուլը...Որևէ տեղ նա հայասիրական կամ նույնիսկ հայերին և Հայաստանին վերաբերող չեզոք կարծիք երբևէ տեսե՞լ է...
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները հայատյացությունը առաջ են տանում պետական մակարդակով...Այո՛, Ադրբեջանից դուրս կան ազերիներ, որոնք որոշ չափով քննադատում են Իլհամ Ալիևի հայատյաց քաղաքականությունը... Բայց նրանք բոլորը, հատուկ եմ նշում՝ ԲՈԼՈՐԸ, միակարծիք են մեկ հարցում իշխանությունների հետ՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին և նրա պատմական տարածքն է...
Որպես քաղաքագետ՝ կարող եմ հազարավոր օրինակներ բերել հայ-թուրքական բարեկամության՝ հայերիս համար աղետալի հետևանքների մասին...Բայց չեմ ծանրաբեռնի ընթերցողին և կհիշեցնեմ 20-րդ դարավերջից մինչև հիմա մի քանի ակնառու դրվագներ հայ-ադրբեջանական բարեկամության հետևանքներից... Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը տիկինը հիշու՞մ է... Իր ազերի ընկերուհիների հետ սուրճ խմելուց կհիշի, թե ինչպես էին իր թուրք ընկերուհիների և ընկերների եղբայրներն ու ամուսինները 1992 թ-ի ապրիլի 10-ին կազմակերպել Մարաղայի սպանդը, որին զոհ գնաց 100 մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր... Թրքասիրության մասին խոսելիս տիկին Լարան ինչպե՞ս է նայելու 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ազերի ճիվաղ Սաֆարովի կողմից քնած վիճակում սպանված սպա Գուրգեն Մարգարյանի, 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի 100-ից ավելի հերոսների ծնողների և այլ հարազատների աչքերին...
Համոզված եմ, տիկինը լավ էլ տեղյակ է, որ քնած, թե արթուն հայ սպանած ազերին հերոսացվում է Բաքվում...Հետաքրքիր է, պացիֆիստական կոչերով հանդես եկող այս տիկինը իր ազերի ընկերների հետ "չէյֆիր" խմելուց քննարկելու է, թե ինչպես էին իր ընկերների ազգակիցները գլախատել հայոց բանակի զինվոր Քյարամ Սլոյանին և միջնադարյան բարբարոսների նման այն ցուցադրում ադրբեջանական գյուղերի բնակիչներին...
Թրքասեր հայրենակիցներիս, որոնք երազում են թուրքերի հետ սեղան նստել, կենացներ խմել և բարեկամանալ, նախազգուշացնեմ՝ օրինակ բերելով մեկ փաստ...Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապն իր ձերբակալությունից և դաժանաբար սպանությունից երկու օր առաջ իր "դահիճների" Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ եղել է Պոլսի "Cercle d’Orient" ակումբում...Կեսգիշերին Զոհրապը վեր է կացել' տուն գնալու:
Այդ ժամանակ ոտքի է կանգնել նաև Թալեաթ փաշան, մոտեցել է Զոհրապին ու համբուրել այտը…Թուրքական "Radikal" թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարն այն անվանել է "մահվան համբույր"... Զգույշ եղեք, հարգելի՛ թրքասերներ, դուք էլ չարժանանաք Վարուժանի ճակատագրին, քանի որ ԵԿՎՈՐ թուրքը (նույն ադրբեջանցին) լավ գիտի, որ իրենց ներկայիս "հայրենիքի" մեծ մասի տերերը հայերն են, որոնք մինչև հիմա, ծվարվելով իրենց պատմական Հայրենիքի ընդամենը 10 տոկոս տարածքում, խանգարում են իրենց...Թուրքը չի խնայի որևէ թրքասերի ևս՝ կօգտագործի և դեն կնետի...
Գործող իշխանությունները լավ կանեն ավելի ուշադիր լինեն իրենց ներկայացուցիչների հրապարակային ելույթներին... Իսկ թրքասեր որոշ սուբյեկտներն էլ ավելի լավ կլինի զբաղվեն իրենց սիրելի գործով՝ “էպատաժային” հրավառվռուն գույներով զարդարեն իրենց մարմնի մազածածկույթը...Դա նրանց մոտ ավելի լավ է ստացվում... Հ.Գ. Ես դեմ եմ թրքատյացությանը.. Բայց, ինչպես ասում են՝ "Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր"...