Ադրբեջանում նոր սկանդալի պատճառ է դարձել օգտատերերից մեկի կողմից սոցիալական ցանցում տեղադրված մի տեսահոլովակ,որի "հերոսները" Ադրբեջանի և Իրանի սահմանին տեղակայված Բիլյասուվարի մաքսատան աշխատակիցներն են և հասարակ քաղաքացիները...


Բավական երկար ժամանակ է այդ մաքսակետից օգտվող Ադրբեջանի քաղաքացիները դժգոհում էին,որ առանց մաքսատան ծառայողներին կաշառելու հնարավոր չէ առանց խնդիրների այն անցնել...Ամենամեղմ պատիժը "չմուծվողների" համար՝երկարաժամկետ հերթ կանգնելն է՝Ադրբեջանից Իրան կամ հակառակ ուղղությամբ մուտք գործելու համար...


Մինչև հիմա որևէ մեկը ապացույցներ չէր ներկայացնում,իսկ մաքսատան աշխատակիցներն իրենց կաշառակերության մեջ մեղադրողներին անվանում էին զրպարտիչներ...Սակայն սոցցանցերի ազերիական տիրույթում հրապարակված տեսանյութը սառը ցնցուղ էր Բիլյասուվարի մաքսատան աշխատակիցների համար... Ավելին,մաքսավորների և քաղաքացիների խոսակցությունից պարզ է դառնում,որ մաքսավորները ոչ միայն պահանջում են կաշառել իրենց՝տալ 50 մանաթ,այլև վիրավորում և հեգնում են քաղաքացիներին... Օրինակ՝մաքսավորներից մեկը համապատասխան գումարը չվճարող քաղաքացուն խորհուրդ է տալիս ինքնասպան լինել...
Ավելին,այդ մաքսակետից օգտվող ազերիները նաև բազմիցս բողոքել են իրանցի մաքսավորների կոպտությունից...