Սրտիս կառուցվա՞ծքն է քեզ հետաքրքրում...դե ինչ արտաքինից այն ճերմակ սպիտակավուն սառնությամբ է պատված, բայց հերիք է դիպչես այն կհալչի և տակից կճեղքի արևի պես շողացող քնքշությունը, իսկ եթե չվախենաս՝ վերցնես սիրտս ձեռքերիդ մեջ այն կդառնա ռոմանտիկ կարմիր լեդի,և մնում է նրան դու սիրես ու նա կդառնա հրաբուխի նման կրքոտ և ծննդյան նվերի պես անկանխատեսելի անակնկալ…ահա իմ սրտի անատոմիան, միթե՞ այդքան դժվար է սովորել ու հասկանալ, ցավում եմ, ես ամենևին էլ մանկավարժի կրթություն չեմ ստացել, ես գիտեմ միայն այն ինչ ես գիտեմ..իսկ մնացածը դու պետք է գիտենաս... Նվիրում եմ քեզ մի մեծ նորմերի խուրց, իսկ մեթոդները դու սահմանիր սիրելիս...